Բոստոնյան ահաբեկչությունը ստիպում է Վրաստանին փոխել իր հետախուզական քաղաքականությունը Հյուսիսային Կովկասում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը որոշել է դադարեցնել կոնտրհետախուզության վարչության գաղտնի կազմակերպություն համարվող «Կովկասյան հիմնադրամի» գործունեությունը:
Համաձայն հանրապետության ներքին գործերի նախարարության «Կովկասյան հիմնադրամի» մասին տեղեկանքի՝ գերատեսչությունը որոշում է կայացրել փակել հիմնադրամը, որը «բացահայտվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների առաջ»։ Փաստաթղթում նշվում է, որ վրացակացն սփյուռքի ներկայացուցիչների անվան տակ կազմակերպություն են թափանցել մարդիկ, ովքեր կապ են ունեցել ՌԴ հետախուզական ծառայությունների հետ:

Վրաստանի ՆԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել հիմնադրամի փակումը։

«Կովկասյան հիմնադրամը» ստեղծվել է 2008թ.-ի նոյեմբերի 7-ին՝ վրաց-օսեթական հակամարտությունից հետո, որպեսզի վերահսկի այն գործընթացները, որոնք տեղի էին ունենում Հյուսիսային Կովկասում։

Հիմնադրամի հիմնական խնդիրը եղել է Հյուսիսային Կովկասի երիտասարդների և մտավորականների հավաքագրումը՝ Ռուսաստանի հարավային շրջաններում անկայությունն ու ծայրահեղական դրսևորումները մեծացնելու համար։

Համաձայն Վրաստանի հետախուզության տվյալների՝ Բոստոնի ահաբեկչության կազմակերպիչ Թամերլան Ցարնաևը հավաքագրվել է հենց այդ հիմնադրամի միջոցով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում