PKK-ի գրոհայինները դուրս են բերվել Թուրքիայի տարածքից

Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) սկսել է գրոհայինների ջոկատները դուրս բերել Թուրքիայի տարածքից:

Այս մասին տեղեկացնում է Քրդական համայնքների միության գործադիր կոմիտեի ղեկավարությունը Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլ շրջանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ տեղակայված են քուրդ անջատողականների ճամբարները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքից PKK-ի գրոհայինների ջոկատներին դուրս բերելու որոշումը տեղի իշխանությունների և ցմահ ազատազրկման դատապարտված Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջև 2012թ. հոկտեմբերից շարունակվող բանակցությունների արդյունք է: 2013թ. մարտին Օջալանն իր կողմնակիցներին կոչ է արել դուրս բերել զինված ջոկատները Թուրքիայից և քրդական հարցի կարգավորման նպատակով իշխանությունների հետ խաղաղ բանակցություններ սկսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում