Ձեռնտու, սակայն կառավարելի. Եվրոպան «կպահի» Ալիեւին
07/02/2018 20:50
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն այս տարվա ապրիլի 11-ին՝ հոկտեմբերի 17-ի փոխարեն: Ըստ փորձագետների՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատճառները տարբեր են՝ տեխնիկականից մինչև սոցիալ-տնտեսական: Սակայն, հիմնական նպատակներից մեկը ընդդիմությանը չեզոքացնելն է: Ալիև կրտսերի անակնկալ որոշմամբ՝ երկրի ընդդիմադիր հատվածը մոբիլիզացվելու համար ժամանակ չի ունենա: Նախագահական արտահերթ ընտրությւոններ անցկացնելու որոշումը հնարավոր է կապված լինի նաև արցախյան հակամարտությանկարգավորման գործընթացի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում