ՀՅԴ-ն քարոզարշավը շարունակում է Դավիթաշենում

Ապրիլի 26-ին՝ ժամը 18:00-ին, Դավիթաշեն 1-ին թաղամասում’ թիվ 189 դպրոցի դահլիճում ընտրողների հետ կհանդիպեն ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ԳՄ եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Շենգավիթում ապրիլի 26-ին, ժամը 18:00-ին (Նորագավիթ 1ին փողոց, 95ա, Մշակույթի տան բակ) կհանդիպեն բնակիչների հետ:

ՀՅԴ նախընտրական շտաբի պետ, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, Երեւանի ՀՅԴ ավագանու ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը եւ ՀՅԴ Երեւանի Մարզային կոմիտեի անդամ Սամվել Երանյանը Աջափնյակում, Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ այսօր’ապրիլի 26-ին, ժամը 18:30-ին կհանդիպեն բնակիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում