Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» մտավ եզրափակիչ (տեսանյութ)
Նմանատիպ
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Մեստալիա» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթել է «Վալենսիային»: Սեփական հարկի տակ կատալոնացիները նույնպես առավելության էին հասել` 1:0:
Առաջին կեսում «կապտանռնագույնները» տարածքային առավելություն են ունեցել, սակայն ամենավտանգավոր պահը ստեղծել են «չջիկները». Ռոդրիգո Մորենոյի գլխով հարվածից հետո հյուրերին փրկել է հորիզոնական դարպասաձողը:
Հաշիվը բացվել է երկրորդ խաղակեսի 4-րդ րոպեին: Ընդմիջման ժամանակ Անդրե Գոմեշին փոխարինած Ֆիլիպե Կոուտինյոն օգտվել է Լուիս Սուարեսի հաշվենկատ փոխանցումից և ընթացքից կատարած հարվածով գրավել է հեռավոր անկյունը: Դա բրազիլացու առաջին գոլն էր «բլաուգրանայի» կազմում:
82-րդ րոպեին Սուրաեսը հերթական գոլային փոխանցումն է կատարել: Մինչև վերջ պայքարելու շնորհիվ ուրուգվայցին խլել է գնդակը, այն հասցեագրել է Իվան Ռակիտիչին, ով մոտ տարածությունից չի վրիպել:
Եզրափակչում Էրնեստո Վալվերդեի թիմը մրցելու է «Սևիլյայի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում