Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդիները բերման են ենթարկվել

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ևս երկու եղբորորդիներ’ Կոլյա և Հովհաննես Ղուկասյանները երեկ բերման են ենթարկվել ոստիկանության Գյումրու բաժանմունք:

Ինչպես HayNews.am-ին հայտնեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը’ այս երկու անձինք ոստիկանություն են բերվել ոչ թե ապրիլի 23-ին տեղի ունեցած կրակոցների գործով, այլ՝ թմրանյութեր պահելու կասկածանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում