Թուրք ցուցարարներ. «Ցեղասպանությունը շարունակվում է ժխտողականությամբ»

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացում են, որ «Մարդու իրավուքների միության» անդամները Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցույց են արել: Ցուցարարաները հնչեցրել են «Ասում ենք վերջ ցեղասպանության մերժմանը, արդարություն ենք ցանկանում» կարգախոսը: Մարդու իրավունքի պաշտպանները տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո Սաաթ Քուլեյի երկաթյա դարպասերին մեխակներ են դրել: Այս մասին գրում է Ermenihaber.am կայքը:

Ինչպես տեղեկացնում է կայքը, ելույթով է հադես եկել նաև «Մարդու իրավունքների միության» Չանաքքալեյի (Դարդանելի) գրասենյակի նախագահ Սերփիլ Բայարը, ով իր խոսքում նշել է, որ 1915 թվականին Չանաքքալեյում ապրող հայերը բռնի տեղահանվել են և մահվան դատապարտվել: Նշում է, որ իրենց հավաքատեղին Չանաքքալեյի հանցագործության վայրերից է, այն հնարավոր չէ մոռանալ և տեղում հիշատակելու համար յուրաքանչյուր ապրիլի 24-ին կհավաքվեն այդտեղ: Ըստ Բայարի ցեղասպանությունը դեռ շարունակվում է, շարուnակվում է հենց ցեղասպանության մերժմամբ: Այն ուղեկցվում է հայերի և ոչ մուսուլման այլազգիների հանդեպ սերմանվող թշնամությամբ և ատելությամբ: Շարունակվում է հայ համայնքում վախի մթնոլորտ տարածելով և հայերին ահաբեկելով: Շարունակվում է 2011 թվականի ապրիլի 24-ին զինծառայող ազգությամբ հայ Սևակ Շահինի սպանությամբ: Ցեղասպանություն է, երբ այս սպանությունը դատարանը որակում է որպես դժբախտ պատահար:

Իսկ վերջում Բայարն ասեց. «Մենք՝ մարդու իրավունքի պաշտպաններս, Թուրքիայի Հանրապետության իշխանություններին և թուրք հասարակությանը միշտ կոչ ենք արել ճանաչել ցեղասպանությունը: Աշխարհով մեկ սփռված հայերի իրավունքը ճանաչել այս հողի նկատմամբ ունեցած: Ցեղասպանությունը եթե չճանաչվի, պատմության հետ չառերեսվենք, մեզ մոտ խաղաղություն չի հաստատվի: Ցեղասպանության մերժումը ճանապարհ կհարթի նոր ցեղասպանությունների, այս առթիվ մեկ անգամ ևս ասում ենք. Վե՛րջ Ցեղասպանության մերժմանը, արդարություն ենք ցանկանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում