Սերբիայի ազգային հավաքականի թեկնածուն հանդես կգա «Ալաշկերտում»
Նմանատիպ
«Ալաշկերտը» շարունակում է ակտիվորեն աշխատել տրանսֆերային շուկայում` զգալիորեն ուժեղացնելով բոլոր խաղային դիրքերը:
Երևանյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 1.5 տարվա պայմանագիր է ստորագրվել Սերբիայի ազգային հավաքականի թեկնածու, դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հետ, ում ծառայություններով «Ալաշկերտը» վաղուց էր հետաքրքրված:
Բարձրահասակ դարպասապահն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել հայրենիքում` պաշտպանելով Բարձրագույն խմբի «Ռադնիչկի», «Սլոբոդա», ՕՖԿ, «Մլադոստ» թիմերի գույները:
Չանչարևիչի նախորդ ակումբը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Ռադնիկն» էր, որի կազմում նա ընթացիկ առաջնությունում 21 հանդիպման է մասնակցել:
Փորձառու դարպասապահը, ով իր ակտիվում 142 հանդիպում ունի Սերբիայի Բարձրագույն խմբի առաջնությունում, հրավիրվել էր ազգային հավաքական նախորդ տարվա հունվարին կայացած` ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում