AM | RU
USD
EUR
RUB

Տարոն Մարգարյանը կոչ է արել վերականգնել Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը

 

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փետրվարի 16-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ժամանակ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. ծրագրերը: Խոսելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների մասին՝ Արմեն Սարգսյանը զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, Շենգավիթ վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, վթարային շքապատշգամբների, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, սոցիալական աջակցության, ինչպես նաև կանաչապատման ու ոռոգման նոր համակարգի ընդլայնման ուղղությամբ: Ամբողջովին լուծվել է վարչական շրջանի ևս 40 փողոցների և նրբանցքների, ինչպես նաև շուրջ 70 բակային տարածքների արտաքին լուսավորության խնդիրը: Զեկուցվել է նաև, որ 2017թ. շարունակվել է ակտիվ համագործակցությունն Արցախի շրջանների, ՀՀ մարզերի և արտերկրի գործընկեր քաղաքների հետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով 2018թ. անելիքները՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, նշել է, որ տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներից բացի ակտիվ քայլեր են ձեռնարկվում մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով:

«Պարոն քաղաքապետ, 2018թ. ևս քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով կիրականացվեն ծավալուն աշխատանքներ, և վստահեցնում եմ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է ամենօրյա սրտացավ աշխատանքով այս տարի ևս կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք Երևանի զարգացման հնգամյա ծրագրի մասն են կազմում: Ամենօրյա համագործակցությունը շարունակական կլինի նաև կենսապահովման ոլորտի գործընկեր կառույցների հետ, ինչի արդյունքում այս տարի ևս աշխատանքներ կտարվեն ջրատար նոր համակարգերի կառուցման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում մալուխների կարգաբերման ու մի շարք այլ ուղղություններով», - նշել է Արմեն Սարգսյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանում առանձնակի կարևորել է արտադրական ներուժի արդյունավետ զարգացման ապահովումը:

«Մենք պետք է վերականգնենք Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը՝ իրականացնելով այնպիսի ծրագրեր, որոնք կքաջալերեն թե ներդրողներին, թե կապահովեն տնտեսական աշխուժություն: Վարչական շրջանում առկա արտադրական տարածքները պետք է լիարժեք ծառայեն իրենց նպատակին:

Արձանագրելով մեր թիմի կողմից վերջին տարիներին կատարած աշխատանքների ծավալը՝ մեր համաքաղաքացիներն այսօր ակնկալում են ավելին, քանի որ համոզվել են, որ մեր թիմը կարո՛ղ է ու կանի՛ ավելին՝ հանուն Երևանի և երևանցու հարմարավետության: Սա շատ բարձր գնահատական է, ու մենք պարտավո՛ր ենք արդարացնել մեր համաքաղաքացիների սպասելիքները: Համոզված եմ, որ ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է նաև զբոսաշրջության զարգացման նպատակով ենթակառուցվածքների ստեղծմանը:

«Առաջիկա տարիներին մենք պետք է իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն քաղաքային զբոսաշրջության զարգացմանը: Երևանը պետք է ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված լինի թե զբոսաշրջիկների, թե հենց քաղաքի բնակիչների համար։ Այդ տեսանկյունից Շենգավիթ վարչական շրջանն ունի բոլոր հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ հենց այստեղ են գտնվում Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերը, որոնք Երևանի հազարամյակների պատմության լավագույն վկայությունն են», - նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է վերջին տարիներին Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկած ու շարունակվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերը, որոնք ոչ միայն կարևոր նշանակություն են ունենալու մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափման հարցում, այլև առանձնանում են որակով ու աչքի են ընկնում ժամանակակից լուծումներով:

Լրահոս
Արարատ Միրզոյանը սովորական խամաճիկ է, ով իրականացնում է Փաշինյանի բոլոր հրահանգները․ Աննա Գրիգորյան «Դիմադրության» շարժման երթը․ նկարներ Բաքուն ու Անկարան շտապում են. երբ կկորցնեն Հայաստանի իրենց «գործընկերոջը», չեն ավարտի ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են միջպետական սահմանին Անհնազանդության ակցիա՝ մետրոյում․ Գնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ․ տեսանյութ ՀՀ-ն պարտավոր է առաջնորդվել Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ Միքայել Բադալյանի գործը հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել պայքարող յուրաքանչյուր հայի․ Վանեցյան ՈւՂԻՂ․ Դիմադրության շարժման երթն ու հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Բլոգեր Միքայել Բադալյանը կալանավորվել է Միջադեպեր հրահրելու գործում ուղիղ առնչություն ունի ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետը․ Աբրահամյան Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում տպավորություններն է կիսել Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ Ութ անձ ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու կասկածանքով․ տեսանյութ Երևանում 37-ամյա տղամարդը կտրել է ձեռքերի երակներն ու պարանոցը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ իշխանությունը Ալիևի հռչակած «Զանգեզուրի միջանցքը» «Հայկական խաչմերուկ» է կոչում՝ փորձելով խաբել ժողովրդին Մեզ վախկոտ ու դավաճան դիպլոմատներ պետք չեն, շուտով Նիկոլի հետ կլքեն այս շենքը. Տիգրան Քոչարյան 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը Կարմիր բերետավորները բիրտ ուժ են կիրառում ԱԳՆ շենքի մոտ գտնվող ցուցարարների նկատմամբ ԱԳՆ փոխնախարարը հրաժարվեց ասել, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի «նահանջ» հրամանի հետևանքով 5 անձ գերեվարվել է, 12-ը՝ զոհվել, 24-ը՝ անհետ կորել 5 րոպե ունեք, կողմնորոշվե՛ք․ ընդդիմադիրները ժամանակ տվեցին ԱԳՆ դուռը բացելու համար Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն, իմացեք, որ առ ոչինչ է․ Իշխան Սաղաթելյան Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահեք, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է․ Վանեցյան ՔԿ-ի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում փնտրում են թմրանյութ․ Բաբայան Սրանք հային չեն ծառայում. ընդդիմությունը ճեղքեց ոստիկանական շղթան՝ փակելով ԱԳՆ մուտքերը ՈւՂԻՂ. Ընդվզման ակցիա Երևանում ՈւՂԻՂ․ Ընդդիմության անհնազանդության ակցիան Առավոտից խուզարկություններ են ընթանում ՀՀԿ-ականների տներում Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում ՀՅԴ անդամների բնակարաններում․ Սաղաթելյան Մայիսի 24-ին Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի. հայտարարություն Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողով Ալիևը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով է ստեղծել Մխիթարյանն ու Դիբալան իտալական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներն են․ Gazzetta dello Sport «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan