Փոքրիկ ընթերցողին ներկայացվեց Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն

Փոքրիկ ընթերցողին ներկայացվեց Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 19-ին Խնկո Ապոր անվանազգային մանկական գրադարանում փոքրիկներին ներկայացվեց Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն:

Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույսեն տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով:

«Վերահրատարակելով դրանք՝ պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանը։

Ժողովածուն, որը տպագրվել է հայերենով և ռուսերենով, իր մեջ ընդգրկել է «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», «Անբախտ վաճառականներ», «Գառնիկ ախպեր», «Մի կաթիլ մեղրը», «Անհաղթ աքլորը», «Ուլիկը», «Ծիտը», «Խոսող ձուկը», «Տերն ու ծառան» հեքիաթները։

Հրատարակչության ղեկավարը նշեց, որ «Հեքիաթներ» ժողովածուն լույս է տեսել Թումանյանի 150-ամյակին ընդառաջ։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում