Ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը վախճանվել է

Ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը վախճանվել է

Փետրվարի 18-ին կյանքի 63-րդ տարում Փարիզում վախճանվել է ֆրանսիացի ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը: Մահը վրա է հասել սրտի նոպայի հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Մահվան նախօրեին Լոքվուդը մեծ համերգ է տվել Փարիզի «Բալ Բլոմե» ջազային ակումբում՝ ներկայացնելով իր նոր խտասկավառակը: Ֆրանսիացի երաժիշտը շատ տասնամյակներ համարվել է աշխարհի լավագույն ջազային ջութակարահարը:

2003 թվականին երաժիշտն ստացել է պետական բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշան: Նա նաև պարգևատրվել է «Վաստակի համար» շքանշանով, որը Ֆրանսիայում շնորհում են ինչպես գիտնականներին, այնպես էլ մշակույթի ականավոր գործիչներին: Դիդիե Լոքվուդը գրել է երկու օպերա, ջութակի և նվագախմբի երկու համերգ, դաշնամուրի և նվագախմբի համերգ, մի քանի քնարական պոեմ, մի քանի կինոֆիլմերի երաժշտություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում