Քաղաքային իշխանությունների աշխատանքը գնահատելիս ամենաբարձր բալը տվել է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին

«Երևան քաղաքում վերջին 1.5 տարվա ընթացքում կատարված փոփոխությունների վերաբերյալ հարցին դրական է պատասխանել երևանցիների 63%-ը և այդ դրական գնահատականները կապված են նաև նախընտրական ակտիվ քարոզարշավի ազդեցության հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին վերաբերյալ «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հետազոտությանը ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նրա խոսքով` բնակչության 16%-ը դժգոհ է Երևանում վերջին 1.5 տարվա ընթացքում իրականացված փոփոխություններից:

Նավասարդյանի խոսքով` Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին երևանցիների նախընտրական տրամադրությունների պարզմանն ուղղված հետազոտությունը իրականացվում է երրորդ անգամ:

Բանախոսը ասաց, որ Երևանի բնակիչների շրջանում իրականացված հարցումները ցույց են տվել, որ մայրաքաղաքի բնակիչները ցանկանում են, որ շարունակվեն կանաչապատման միջոցառումները, ավելանան մշակութային միջոցառումները և լուծվի տրանսպորտի խնդիրը:

 Ինչ վերաբերվում է լավագույն համայքներին` Ա. Նավասարդյանը նշեց, որ գլխավորում են Ավան և Կենտրոն վարչական շրջանները, ցածր ցուցանիշներ ունեն Էրեբունին, Շենգավիթը և Նուբարաշենը:

Նավասարդյանը նշեց, որ Երևանի բնակիչները քաղաքային իշխանությունների աշխատանքը գնահատելիս ամենաբարձր բալը տվել է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Այն հարցին, թե ինչպես են երևանցիները գնահատում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը Նավասարդյանը ասաց, որ ստացվել է հետևյալ պատկերը` ՀՀԿ՝ 3.9 բալ, ԲՀԿ՝ 3.7 բալ, «Բարև Երևան»՝ 3.2 բալ, ՀՅԴ՝ 2.9 բալ, ՀԱԿ՝ 2.6 բալ, «Առաքելություն» կուսակցություն՝2.6, ՕԵԿ՝2.5 բալ:

Ըստ բանախոսի, «Որ քաղաքական կուսակցությանը կտայիք ձեր ձայն» հարցին երևանցիները տվել են հետևյալ պատասխանը.«ՀՀԿ՝ 41%, ԲՀԿ՝ 14.5%, Բարև Երևան՝ 7.9% ձայն»:

Նավասարդյանը անդրադառնալով հնչեցված այն հարցին, թե ում երևանցիները կտեսնեին որպես Երևանի քաղաքապետ, ասաց, որ հարցվածների 57.6% պատասխանել է թե Տարոն Մարգարյանին, Վարդան Օսկանյանին՝ 5.9%-ը, Արմեն Երիցյանին՝3.8%-ը, Արմեն Մարտիրոսյանին՝3.7%-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում