Երեւանի քաղաքապետի ՀԱԿԿ թեկնածուն մեկնել է Թուրքիա

Երեւանի ավագանու ՀԱԿԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը վերջին 2 օրերին չի մասնակցում քարոզարշավին: Ըստ շրջանառվող լուրերի’ ՀԱԿԿ քաղաքապետի թեկնածուն վերջին օրերին բացակայում է երկրից և գտնվում է Թուրքիայում:

ՀԱԿ մամլո խոսնակ, ավագանու թեկնածու Արման Մուսինյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:

“Վահագն Խաչատրյանը Թուրքիա է գնացել’ մասնակցելու նախօրոք ծրագրված խորհրդաժողովի, որը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ”,-հավաստեց Արման Մուսինյանը:

ՀԱԿԿ խոսնակը հավաստեց, որ քարոզարշավի ընթացքը նորմալ է և արդեն այսօր Վահագն Խաչատրյանը կվերադառնա: Ապրիլի 28-ին արդեն նա հանդիպումներ կունենա երեւանցիների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում