GALLUP. Բնակչության մեծ մասը չի կարողանում կողմնորոշվել ընդդիմադիր կուսակցությունների հարցում

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց GALLUP International association-ի հետազոտությունների արդյունքները, որոնք առնչվում են Երևան քաղաքի հիմնախնդիրներին, մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, քարոզարշավի հետազոտություններին և ընտրողների նախընտրական տրամադրվածություններին:

Ըստ իրականացված հարցումների արդյունքների՝ երևանցիները քաղաքային իշխանությունների աշխատանքը գնահատում են 3.3%, քաղաքապետի աշխատանքը՝ 4.1%, թաղապետարանի աշխատանքը’ 3.2, իսկ թաղապետի աշխատանքը՝ 3.3%:

Երևանցիները Երևանի ավագանու ընտրություններում իրական ընդդիմադիր կուսակցությունների վերաբերյալ հարցին պատասխանելիս առավելությունը տվել են «Բարև Երևան» դաշինքին:

Արամ Նավասարդյանի խոսքով` բնակչության մեծ մասը չի կարողանում կողմնորոշվել ընդդիմադիր կուսակցությունների հարցում:

Վերջինս կոչ արեց քաղաքական կուսակցությունների ոչ թե կռվել, չհամաձայնվել այս թվերի հետ, այլ հաշվի նստել նրանց հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում