GALLUP. Ամենաշատը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կարգախոսներն են համապատասխանում իրենց կուսակցություններին, ամենաքիչը’ ՕԵԿ-ինը և ՀԱԿ-ինը

««Ավելի լավ Երևան» կարգախոսը, որը ՀՀԿ-ինն է, ստացել է 26% և հարցվածների այդքան տոկոսը նշել է, որ կուսակցության կարգախոսը լիովին համապատասխանում է կուսակցության գործունեությանը, իսկ բացասական առումով, որ կարգախոսը չի համապատասխանում կուսակցությանը’ 63% ստացել է ՕԵԿ-ը, իսկ 47%-ը դժվարացել է պատասխանել»,-այս մասին այսօր, լրագրողներին հետ հանդիպմանն ներկայացնելով GALLUP International association-ի՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ անցկացված հետազոտության արդյունքները, որի ընթացքում հարց է ուղղվել թե, ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների կարգախոսները ինչքանով են համապատասխանում իրենց կուսակցություններին, ասաց GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նա նշեց, որ հարցվածների 63%-ը պատասխանել է, որ ՀԱԿ-ի կարգախոսը’ «Իշխանությունը’ քաղաքացուն» նույնպես չի համապատասխանում կուսակցությանը:

Ա. Նավասարդյանը հավելեց, որ ամենաշատը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կարգախոսներն են համապատասխանում իրենց կուսակցություններին, իսկ ամենաքիչը’ ՕԵԿ-ինը և ՀԱԿ-ինը:

Նրա խոսքով’ երևանցիները Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը ստանում են հեռուստաընկերություններից’ 79.9%, ինտերնետ տիրույթից’ 15.9%, մամուլ’ 14.7%, ռադիո’ 10.4%, բակային հանդիպումներ’ 10.2%, իսկ ակցիաները և այլ հանդիպումները ստացել են 4.9%: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում