Արամ Հովհաննիսյան. Հայաստանում ընդհանրապես չպետք է զբաղվեն ոչխարաբուծությամբ

«Ոչխարաբուծության վնասները տեսնում ենք բազմաթիվ երկրներում, որոնք հետամնաց վիճակում են գտնվում: Ոչխարաբուծությունը շարունակաբար եղել է վնասակար ճյուղ. խոչընդոտել է տավարաբուծության զարգացմանը, էկոլոգիական առումով աղետալի է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով Սյունիքի արոտավայրերը թրքախոս իրանցիներին վարձակալությամբ տալու պայմանավորվածության մասին, ասաց գրող, հրապարակոս Արամ Հովհաննիսյանը:

Ի դեպ, նա նշեց, որ մասնագիտությամբ բանասեր է, բայց հրաժարվել է իր մասնագիտությունից ու զբաղվել ոչխարաբուծությամբ:

«Սյունիքի արոտավայրերը 100 հազար հեկտար է: ԵՄ տվյալներով, խոշոր եղջերավոր մեկ անասունին 2 հեկտար տարածք պետք է հատկացվի: Այսինքն, այդ արոտավայրերի կեսը պետք է տրամադրվի խոշոր եղջերավոր անասուններին:Գյուղացին մեկ կովը գերադասում է տաս ոչխարից»,-ասաց նա: 

Ա. Հովհաննիսյանի խոսքով` ոչխարաբուշությունը չնչին դերակատարում ունի համաշխարհային կաթի, մսի արտադրության մեջ:

«Ոչխարաբուծության վնասները տեսնում ենք բազմաթիվ երկրներում, որոնք հետամնաց վիճակում են գտնվում: Ոչխարաբուծությունը շարունակաբար եղել է վնասակար ճյուղ. խոչընդոտել է տավարաբուծության զարգացմանը, էկոլոգիական առումով աղետալի է»,- նշեց բանախոսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում