Աքրամ Այլիսլին դեռ Բաքվում է

«Ես Բաքվում և մտադիր չեմ ոչ մի տեղ մեկնել»,-հայտարարել է «Քարե երազներ» աղմկահարույց գրքի հեղինակ Աքրամ Այլիսլին kulis.az կայքին տված հարցազրույցում:

Նախօրեին  ԶԼՄ-ում տարածվել էր գրողի որդու  հաղորդագրությունը, ըստ որի՝  Աքրամ Այլիսլին հեռացել է Ադրբեջանից:

Սակայն Այլիսլին հերքեց այդ տեղեկությունը, բայց չբացատրեց, թե ինչու իր որդին լրագրողների հետ զրույցում հաստատել է իր արտագաղթելու մասին լուրը: «Ես այդ մասին նույնիսկ չեմ մտածում»,-ասել է Այլիսլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում