ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը
22/02/2018 12:53
Նմանատիպ
«Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: ՀՀ Ազգային ժողովում լսումների ընթացքում նման առաջարկով հանդես եկավ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Մենք գիտենք, որ այսօր այս սրահում որևէ մեկը պատահական չի հայտնվել, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ այսօր այստեղ կան Սումգայիթը վերապրածներ: Ես խոնարհվում եմ բոլորիդ առջև»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Լարիսա Ալավերդյանը:
Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: Լսումների մասնակիցները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում