Ալիևն անմահացել է ոսկե մետաղադրամների վրա

Մայիսի տասին Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակի (1923-2003թթ.) կապակցությամբ հոբելյանական մետաղադրամներ են թողարկվել:

Ադրբեջանի ազգային բանկի նախագահ Էլման Ռուստամովը շնորհանդեսի ժամանակ հայտնել է, որ թողարկվել են 31,1 եւ 310,1 գրամանոց, ինչպես նաեւ մեկ կիլոգրամանոց’ ընդհանուր թվով 3 հազար հատ մետաղադրամներ, որոնք պատրաստվել են Մեծ Բրիտանիայում’ բարձր հարգի ոսկուց: Մետաղադրամների վրա Հեյդար Ալիեւն «անմահացված» է կիսալուսնի եւ ութծայր աստղի ֆոնի վրա: Ռուստամովի կարծիքով’ մետաղադրամները համապատասխանում են «ամենաբարձր էսթետիկ պահանջներին»:
Ադրբեջանի հանրակրթական դպրոցների դասագրքերում Ալիևը ներկայացվում է որպես «Ադրբեջանի փրկիչ», «մեծ առաջնորդ», «համազգային առաջնորդ…: Հեյդար Ալիևի մահից հետո Ադրբեջանի ԳԱ Պատմության ինստիտուտում նույնիսկ «Ալիևագիտության» ամբիոն է բացվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում