Ահարոն Ադիբեկյան. Օսկանյանը Տարոն Մարգարյանից կրկնակի ետ է մնում

«Մարգարյանի քարոզաշրավը հաջող է համարում ընտրողների 44 տոկոսը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ադիբեկյանի խոսքով. «Եթե Տարոն Մարգարյանը հանգիստ շարունակի քարոզարշավը, կհաղթի: Իսկ Օսկանյանը Տարոն Մարգարյանից կրկնակի ետ է մնում:  Բարեհաջող քարոզարշավ է տանում նաեւ «Բարեւ Երևանը», Արմեն Երիցյանը, իսկ անհաջող’ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն»:

Ադիբեկյանի խոսքով ընտրություններում կանխատեսվում է բնակչության 59 տոկոս մասնակցություն:

Ըստ սոցիոլոգի` ընտրողների 15 տոկոսըդեռ չի կողմնորոշվել, իսկ 44 տոկոսը ունի հստակ ձևավորված կարծիք, իսկ 23 տոկոսը դեռ տատանվում են:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում