Հույսի շողեր

Հույսի շողեր

Ընդհանուր առմամբ մենք շատ ենք խորհում,
Անցած գնացած օրերը հիշում,
Մեկ-մեկ ընկնելով ծանծաղուտը խոր,
Իրական կյանքից դժգոհ փախչելով։
Նստում ես մենակ, հարբում անդադար,
Փնտրելով այնտեղ մի հույսի ճրագ,
Բայց հոգուդ համար սփոփանքը այն,
Չի բուժի երբեք վերքդ խորացած։
Ուրեմն ի՞նչ է, մոլորվել անվերջ,
Այդ մղձավանջում տանջամա՞հ լինել,
Թե՞ ապրել կյանքով իրական լեցուն,
Ու փնտրել անվերջ հուրսի վառ շողեր։
Եվ շողերն հույսի կբոցավառվեն,
Կյանքդ դառնացած հուշերով անվերջ,
Սիրտդ կցոլա արշալույսի հետ,
Նորից ու նորից կուզենաս ապրել։
Ուրեմն, եղբայր, եկ խորը դատենք,
Ու կյանքի հանդեպ լավատես լինենք,
Անցած գնացած օրերով չապրենք,
Արտասուքով լի օրեր չմաշենք։
Հույսի շողերը թող մեզ ուղեկցեն,
Քանզի անելիք մենք դեռ շատ ունենք։

Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում