Մեկնարկեց ՀՅԴ-ի քարոզչական երթը

Կոմիտասի պողոտայում մեկնարկեց ՀՅԴ-ի երթը: Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը և Արծվիկ Մինասյանը ՀՅԴ-ի այլ ներկայացուցիչների հետ փողոցի երկու մայթերով լրագրողների և ոստիկանության ուղեկցությամբ երթով շարժվում են դեպի մետրո:

Նրանք ճանապարհին երգում են հայրենասիրական երգեր, ողջունում են անցորդներին և բաժանում կուսակցության բուկլետները:

Լրագրողների հետ զրույցում, Արսեն Համբարձումյանն ասաց, որ ինչպես բակային և այլ հանդիպումները, այս երթը ևս քարոզչական բնույթ է կրում:

Նա նորմալ գնահատեց մինչ այս պահը քարոզչության ընթացքը և հավալեց, որ այս ընթացքում որևէ խոչընդոտի իրենք չեն հանդիպել:

«Այս ընտրությունները  իրենց անկանխատեսլիությամբ տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից, և դրա պատճառն այն է, որ այս ընտրությունները հաջորդել են նախագահական ընտրություններին»,-ասաց Ա. Համբարձումյանը:

Այս պահին ՀՅԴ-ի երթը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում