Գալուստ Սահակյան. Ընդդիմությունը գնում է ինքնաոչնչացման

Ընդդիմությունը եւ մասնավորապես «Ժառանգություն» կուսակցությունը գնում է ինքնաոչնչացման:Այս մասին կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա վստահ է, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Ժառանգությունը» չի ունենա այն հաջողությունը, ինչն ունեցավ փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններում. «Եթե այստեղ որոշակի գոնե փոքրիկ հաջողություն ունենան, ուրեմն կկարողանան քաղաքական դաշտում հետագայում ընդլայնվել» ,- ասաց նա։

Երեւանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» մասնակցությունը Գալուստ Սահակյանը գնահատում է վերջին ակորդ. «Ես չեմ կարծում, որ որեւէ ընդդիմադիր ուժ, որոնք այսօր խոսում են, բավականին այսպես լուրջ ծրագրեր են ներկայացնում, ավելի շատ փանջունեկան դրսեւորում է’ կուրծք ծեծելու, հայրենիքն իբր սիրելու»:

Աղբյուր 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում