Արմեն Աբրոյան․ «17 միլիոն դրամից ավելի գումար է խնայվել և վերադարձվել պետբյուջե»
Նմանատիպ
Փետրվարի 23-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հայտնեց, որ նախագծային եւ ուսումնասիրության աշխատանքները 5-ն են , որոնցից 3-ը պեղման աշխատանքներ են նախատեսում: Նրա խոսքով, առաջին փաթեթի բացման դեպքում 13 դիմող է եղել, երկու հուշարձանի դեպքում՝ 9 դիմող:
«Նման ակտիվություն չի եղել երբեք»,-հավելեց Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետը:
Նաեւ հավելեց, որ 2017 թ.-ին 14 հուշարձանի վերականգնման աշխատանքներ են նախատեսվել, նաեւ 17 միլիոն դրամից ավելի գումար է խնայվել եւ վերադարձվել պետական բյուջե:
Խոսելով հուշարձանների վերականգնման բարդություններից, Աբրոյանը նշեց, որ այդ առումով առանձնահատուկ են հատկապես վանական համալիրներն ու ամրոցները, որոնք ավելի մեծ ուժեր ու ֆինանսներ են պահանջում:
Նշվեց նաեւ, որ քարի մշակման հայաստանցի մասնագետները լավագույնն են տարածաշրջանում, սակայն որմնանկարի կամ խճանկարի մասնագետների պակաս կա:
«10 հուշարձանների աշխատանքներ են նախատեսված, որոնց մրցույթները հայտարարված են եւ 8 փաթեթներն արդեն իսկ բացված են, առաջիկայում մյուս երկուսի անուններն էլ հայտնի կլինեն: Վերականգնողական 5 աշխատանքներ, որ անցյալ տարի չեն ավարտվել, այս տարի կշարունակվեն»,-ասաց Աբրոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում