Հերքում են Վովա Գասպարյանի «պրոյեկտ» լինելու վարկածը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հերքում է համացանցում տարածված այն տեղեկությունները, թե այն Վովա Գասպարյանի «պրոյեկտն է»: Այդ մասին նշված է նախաձեռնության տարածած մամլո հաղորդագրության մեջ: «Նման կարծիք է հայտնել Hetq.am կայքի լրագրող Անի Հովհաննիսյանը, ում զանգահարած լրագրող Հ․ Եսայանը որևէ կապ չունի «Չենք լռելու»-ի խորհրդի հետ, այլ, ըստ ամենայնի, հանդիսանում է նախաձեռնության սոսկ համակիր՝ առանց նախաձեռնության անունից հանդես գալու իրավունքի:

Խիստ դատապարտելով տեղի ունեցածը՝ նախաձեռնությունը հայտարարում է, որ եղել և մնում է քաղաքականապես անկախ և հանդիսանում է Հայաստանի անկախ քաղաքացիների «պրոյեկտ»», – նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում