Վրաստանում անցկացված միջանկյալ պառլամենտական ընտրությունների քաղաքավարի բնույթը Իվանաշվիլին կապել է նոր իշխանությունների հետ

Շաբաթ օրը Վրաստանի երեք ընտրատարածքային շրջաններում լրացուցիչ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որոնք նշանակվել են կապված այն փաստի հետ, որ «Վրացական երազանք» կոալիցիայից մեծամասնականով ընտրված երեք պատգամավորներ աշխատանքի են անցել գործադիր իշխանություններում, տեղեկացնում է ИНТЕРФАКС-ը՝ հղում անելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հնաձնաձողովին։

Ընտրությունները տեղի են ունեցել երեք շրջանների բոլոր 117 ընտրատարածքներում՝ Թբիլիսիում (99 մասնակից, որտեղ մանդատի համար պայքարում էին ինը թեկնածուներ), Սամտրեդիա (50 մասնակից, հինգ թեկնածուներ) և Բագդատի (28 մասնակից, ութ թեկնածուներ) քաղաքներում:

Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 10-12 օրվա ընթացքում:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնել է, որ միջանկյալ խորհրդարանական ընտրությունները նորմալ են անցել: Չարգալի գյուղում տված հարցազրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ մրցակցությունը հատկապես մեծ էր Թբիլիսիում:

«Կարևորը ընտրությունները անցել են խաղաղ և քաղաքավարի, առանց որևէ դեպքերի: Դա գալիք ընտրությունների արտացոլումն է: Դա ցույց է տալիս, որ նոր իշխանություններ են եկել: Այսպես հանգիստ կլինեն նաև հոկտեմբերին նախագահական ընտրությունները, միայն մասնակիցների միջև տարբերությունը ավելի մեծ կլինի: Ըստ իս, «Ազգային շարժման» ներկայացուցիչը չի ստանա նույնիսկ 10%»,-հայտնել է Իվանիշվիլին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում