Բաքվի միջազգային օդանվակայանում ծեծկռտուք է տեղի ունեցել

Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նախիջևանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։ Միջադեպն սկսվել է, երբ օդանավակայանի սահմանապահներից մեկը վիրավորել է ծագումով նախիջևանցի մի ուղևորի։ «Ձեր մեջ տղամարդ չկա»,-ասել է նա։ Դրանից հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել, ինչը տարածվել է ողջ օդանավակայանում։

Այդ ընթացքում մի մարդու դանակի հարվածներ են հասցվել։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ծեծկռտուքի մասնակիցներին։

Այդ ընթացքում մեկ այլ խումբ հարձակվել է հերթապահ մասի վրա՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։
Դեպքի վայր են ժամանել Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ:Ներկայումս ընթանում է նախաքննություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում