«Բարեւ Երեւանը» կլինի Դավթաշենում, Աջափնյակում եւ Մալաթիա-Սեբաստիայում
Նմանատիպ
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի անդամները եւ Րաֆֆի Հովհաննսիյանը քարոզարշավի շրջանակներում այսօր կհանդիպեն Դավիթաշեն, Աջափնյակ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչների հետ:
Դավիթաշեն
Ժամը 16:30 քայլերթը կմեկնակի Դավիթաշենի կամրջի հարևանությամբ գտնվող եկեղեցու մոտից և 17.00-ին Դավիթաշեն վարչական շրջանի զբոսայգում կհանդիպեն բնակիչների հետ:
Աջափնյակ
Ժամը 17:30-ին քայլերթը կմեկնարկի Չաուշի արձանի մոտից և Մարգարյան փողոցով անցնելով’ քայլերթի մասնակիցները 18:00-ին կհանդիպեն Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ:
Մալաթիա-Սեբաստիա
Ժամը 18:30-ին քայլերթը կմեկնարկի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմացից և Ժամը 19:00-ին Անդրանիկի արձանի հարևանությամբ կհանդիպեն բնակիչների հետ:
Սիրով հրավիրում ենք:
Հարգանքներով’
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լրատվական ծառայություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում