Ջավախքում հայ գյուղապետ է ձերբակալվել

Իրավապահները ձերբակալել են Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի գյուղապետ Պողոս Վարդանյանին: Ձերբակալված գյուղապետը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Akhaltskha.net լրատվական կայքը:

Ախալցխայի գամգեբելիի (շրջանի ղեկավար) պաշտոնակատար Բեսիկ Բլիաձեի խոսքերով’ նա ձերբակալության մասին տեղեկացել է ապրիլի 26-ին, երբ նրա հետ կապվել են ֆինանսների ոստիկանությունից: Ինչ վերաբերվում է ձերբակալվածին, ապա Բեսիկ Բլիաձեն ամիս ու կես է ինչ ճանաչում է նրան, այն բանից հետո, երբ նշանակվել է գամգեբելի: Բլիաձեի խոսքերով’ Պողոս Վարդանյանը իր աշխատանքը եւ պարտականությունները կատարել է լավ:

Նման ձերբակալություն էր եղել նաեւ ապրիլի 17-ին: Կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Ադիգենի շրջանի Գոռգուլի գյուղի գյուղապետ Զուրաբ Տաբիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում