«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի մասնակիցները հյուրըկալվել են Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 26-28-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Այն կազմակերպվել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվության կենտրոնից:

Օլիմպիադայի հանձնաժողովին’ նախագահությամբ ՔԴԿ տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի, անդամակցում էին ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտի, ՔԴԿ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի մասնագետներ և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ:

2012-2013 ուսուսումնական տարում օլիմպիադայի դպրոցական, տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարեցին ու հանրապետական փուլ ներկայացան ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 106 աշակերտներ:

Օլիմպիադայի ավարտից հետո մասնակից աշակերտները Մայր Աթոռի միաբանների առաջնորդությամբ միասնաբար աղոթեցին Մայր Տաճարում, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:
Արդյունքներն ամփոփվեցին ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տանը տեղի ունեցած մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառման ընթացքում: Մրցանակները բաշխվեցին համապատասխանաբար 1-ին կարգ’ 4 աշակերտ, 2-րդ կարգ’ 8 աշակերտ, 3-րդ կարգ’ 16 աշակերտներ, իսկ գովասանագրերի արժանացան’ 26 աշակերտներ: Առաջին կարգի մրցանակի արժանացան Գոռ Գալստյանը («Ֆոտոն» վարժարան, Շիրակի մարզ), Լուիզա Սարաֆյանը (Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց, Շիրակի մարզ), Տաթևիկ Սարգսյանը (Մեղրաձորի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ) և Դավիթ Գրիգորյանը (Խնձորեսկի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում