Զարուհի Փոստանջյանը ընդունակ չէ լավ բան առաջարկելու ԱԺ նախագահին

Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին հիշեցրեց ԱԺ օրակարգում գտնվող հայ-թուրքական արձանագրությունների մասին և կո արեց, որպեսզի հանել օրակարգի այդ «խայտառակ արձանագրությունները»:

«Դուք՝ որպես ԱԺ նախագահ, միգուցե Ձեր լիազորություներից դուրս եք համարում այս հարցը. այնուամենայնիվ, լինելով քաղաքական գործիչ, ներկայացնելով նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը՝ Դուք ունեք բավականին լծակներ պայքարելու, որ այս խայտառակ արձանագրությունները դուրս գան օրակարգից և բացի դրանից՝ քանի որ ի պաշտոնե ունեք լծակներ, նաև դուք ՀՀ քաղաքացի եք, պետք է նախանձախնդիր լինեք, որ նման խայտառակությունն այլևս չգա ԱԺ, եթե նույնիսկ ԱԺ-ում է, ապա պետք է պայքարեք, որ այս խայտառակությունը դուրս գա խորհրդարանից։ Դրա համար դուք կարող եք կազմակերպել ցույցեր, կարող եք կազմակերպել բողոքի ակցիաներ։ Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս նման միջոցառումներ կազմակերպել», -ասաց ԱԺ նախագահին հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Իսկ Հովիկ Աբրահամյնն էլ ժպտալով պատասխանեց. «Տիկի՛ն Փոստանջյան, ընդունակ չե՞ք մի լավ բան ինձ հորդորելու։ Ես Ձեր այդ գնահատականի հետ համաձայն չեմ, որ խայտառակ արձանագրություններ են։ Ընդհանրապես, եթե այդ արձանագրությունները իրավական տեսք ստանային և վավերացվեին Թուրքիայի և մեծ ժողովի կողմից, այնուհետև ՀՀ ԱԺ-ի կողմից դա կլիներ մեծ հնարավորություն՝ զարգացնելու ՀՀ տնտեսությունը, և մենք երբևիցե, մենք՝ իշխող կուսակցությունը կամ երկրի նախագահը, չի ասել՝ որևէ պայման գոյություն ունի այդ արձանագրությունները վավերացնելու հետ կապված։ Դա կապ չունի ցեղասպանության հետ, կապ չունի ընդհանրապես որևէ այլ քաղաքական գործընթացների հետ։ Եղել են արձանագրությունների ստորագրում, որտեղ առանց որևէ նախապայմանի պետք է բացվեր սահմանները և ստեղծվեր դիվանագիտական հարաբերություն Հայաստանի և Թուրքիայի միջև, որը, իմ կարծիքով, ճիշտ էր, և եթե դա վավերացվեր, մեծ զարկ կլիներ Հայաստանի տնտեսության զարգացմանը»։

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում