Միաձայն ընդունվել է հայկական կողմի առաջարկները ԵԽ կրթության նախարարների հանձնաժողովի նիստում
Նմանատիպ
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ապրիլի 25-27-ը տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանի եզրափակիչ փաստաթղթում միաձայն ընդունվել են հայկական կողմի ներկայացրած առաջարկները’ ԵԽ համապատասխան կրթական ենթակառուցվածքների եւ ինստիտուտների կողմից ուսումնասիրություններ անցկացնել եւ զբաղվել այն մարդկանց կրթության իրավունքի հետագա ճակատագրով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածաքում, սակայն, դուրս են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սահմաններից:
Համաժողովի վերջնական փաստաթղթում ամրագրվել է կրթության որակը բարելավելու եւ որակյալ կրթություն ստանալու ԵԽ անդամ երկրների քաղաքական կամքը’ նպատակ ունենալով կանխել ցանկացած դիսկրիմինացիա, գործընթացից դուրս մնացող մարդկանց, քանի որ վերջիններս ունեն կրթության նույն իրավունքները, ինչ որ համաժողովի դահլիճում նստած նախարարները:
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Նկատենք, որ նմանատիպ պետություն է նաեւ ԼՂՀ-ն: Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այս օրերին ընթանում էր Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Համաժողովն այսօր ավարտել է իր աշխատանքները:
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, որպես համաժողովի հիմնական բանախոսներից մեկը, իր ելույթում նախ խոսել է կրթության որակի, կրթական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի դրսեւորման եւ կրթության կառավարման խնդիրների մասին: Ապա, երկրորդ ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է համաժողովի եզրափակիչ փաստաթղթում ներառելու համար Հայաստանի կողմից ներկայացրած առաջարկների հիմնավորումներին:
Աշոտյանը ասել է. «Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որը սահմանված է օրենքներով եւ մարդու իրավունքների միջազգային տարատեսակ կոնվենցիաներով: Այդ իրավունքը վերաբերում է կոնկրետ մարդկանց, քաղաքացիներին եւ ոչ թե պետություններին ու այդ իրավունքը երաշխավորված է միջազգային եւ եվրոպական հանրության կողմից: Եվրոպայի կրթական տարածքում «սեւ բծերի» առկայությունը պատիվ չի բերում Եվրոպայի խորհրդին: Խնդիրը բնավ քաղաքական դաշտ չեմ տեղափոխում, թեպետ ես ոչ միայն կրթության նախարար եմ, այլ նաեւ քաղաքական գործիչ: Խնդիրը բարձրաձայնում եմ, մտահոգ լինելով այն հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածքում, սակայն ներկայացված չեն Եվրոպայի անդամ երկրներով»:
Աշոտյանը վկայակոչել է նաեւ այն իրողությունը, որ «կրթություն առանց խտրականությունների» միջազգային բոլոր փաստաթղթերը վերաբերում են բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց բնակավայրից: Հավելենք, որ կրթության իրավունքը ենթադրում է կրթական որակավորումների փոխճանաչում, որակյալ կրթություն ստանալ, միջազգային կրթական նախաձեռնություններում ինտեգրում, հավասար իրավունքներ եւ հնարավորություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում