Նոր փաստարկներ Սումգայիթյան ջարդերից. ցեղասպանություն, որի կազմակերպիչները չեն պատժվել
28/02/2018 17:17
Նմանատիպ
Սումգայիթյան ողբերգության վրա լույս սփռող ևս երկու աշխատանք, որոնք պատմության վավերագրությունն են արտացոլում: Ներկայացվել է Սումգայիթ. Խոսում են ադրբեջանցի վկաները գիրքն ու Սումգայիթ. Սպանված սերունդ ֆիլմը: Գրքում ադրբեջանցիների պատմություններն են, թե ինչպես է ադրբեջանական իշխանությունը կազմակերպել ու իրականացրել ջարդերը: Բացառիկ վկայություններում նրանք պատմում են, որ ջարդարարները հայերի բնակարանների հասցեները ձեռքներին շրջում էին տարածքով: Իսկ ֆիլմը այն մասին է, թե ինչպես էին Սումգայիթում ադրբեջանցիները հենց իրենց երեխաներին դարձրել ականատեսն ու մասնակիցը այդ ջարդերի: Հեղինակները չեն զարմանում՝ դա տեսել ենք նաև 2015-ին, և դա բնորոշ է ցեղասպան պետություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում