Ռաուլը խնդրել է իրեն բաց թողնել Մադրիդ

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ռաուլն իր ներկայիս թիմի՝ «Ալ-Սադի» ղեկավարությանը խնդրել է իրեն բաց թողնել Մադրիդ՝ «Սանտիագո Բեռնաբեուից» դիտելու Չեմպիոնների լիգայի «Ռեալ» – «Բորուսիա» կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը։

Ինչպես հայտնում է AS-ն, արաբական ակումբը դեռ չի պատասխանել Ռաուլին։

Եթե Ռաուլին թույլ տան մեկնել Մադրիդ, նա Կատարից կմեկնի ապրիլի 30-ի առավոտյան։ Երեկոյան իսպանացի ֆուտբոլիստը նախատեսում է իր հարազատ քաղաքում դիտել հանդիպումը, իսկ արդեն հաջորդ օրը առավոտյան կվերադառնա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում