Խաղ

Խաղ

Գնելն ասաց․
– Ես թութ կուտեմ,
Դառնամ՝ թութակ։

Մուշեղն ասաց․
– Ես սոխ կուտեմ,
Դառնամ՝ սոխակ։

Ծիծաղեցին տղաները․
– Գնել, սար կեր,
Դարձիր՝ սարյակ,
Մուշեղ, մեխ կեր,
Դարձիր՝ մեխակ։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում