Վ. Խաչատրյանի առաջին հրամանը

ՆՓԱԿ-ում ընթացող «Քաղաք’ աջ թե ձախ» բաց քննարկման ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վ. Խաչատրյանն անդրադառնալով իր քաղաքապետ ընտրվելու հարցին, ասաց. «Երևանում ոչ մի ծառ չի կտրվելու: Քաղաքապետ ընտրվելուց հետո սա կլինի իմ առաջին հրամանը»:

Նրա ներկայացմամբ, երկրորդ հրամանը լինելու է կանաչապատ այգում որևէ’ ժամանակավոր, թե հիմնավոր կառույցի շինարարության արգելքը: Զբոսայգիները պետք է վերադարձվեն քաղաքացիներին:

Խաչատրյանի խոսքով, քաղաքացիները հոգնել են իշխանություններից, փոփոխություններ են անհրաժեշտ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում