Գագիկ Մինասյան. Դժվար է խոսել այդ կուսակցության գործի և խոսքի համապատասխանատության մասին

«Մեր բոլորի ջանքերի շնորհիվ՝ թե իշխանության և թե ընդդիմության, Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը անցնում է հանդարտ մթնոլորտում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով` քաղաքական մթնոլորտը տրամադրող է ավագանու ընտրությունների անցկացման համար:

Ըստ Մինասյանի` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են հայաստանյան հիմնական քաղաքական ուժերը և այս ընտրությունները տեղի են ունենալու մրցակցության պայմաններում, ինչը շատ կարևոր է:

«ՀՀԿ-ն իր քարոզարշավը կառուցելու է վերջին 4 տարիների ընթացքում քաղաքապետարանի կատարած աշխատանքների հաշվետվության տեսքով»,-ասաց բանախոսը:

Ըստ նրա՝ Երևանի բնակիչների մեծամասնությունը դրական է գնահատում քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը և ինքը կարծում է, որ երևանցիների իրենց վստահության քվեն կրկին կտան իրենց թիմին և իրենց թեկնածուին:

«Մեր թիմը չի թուլացնելու քարոզարշավը, իսկ վերջնական գնահատականը մեր կատարած աշխատակիցներին կտան մեր քաղաքացիները»,-նշեց նա:

«ԲՀԿ-ն այս 4 տարիների ընթացքում ներկայացված է եղել ավագանում և կողմ է քվեարկել բոլոր բյուջեներին, օրինագծերին ու նրանք աջակցել են ավագանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժին»,-ասաց Գ. Մինասյանը:

Գագիկ Մինասյանի խոսքով՝ այս պարագայում դժվար է խոսել այդ կուսակցության գործի և խոսքի համապատասխանատության մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում