Գալուստ Սահակյան. Չենք ներում, բայց հանդուրժում ենք

ԱԺ քառօրյա նիստի ժամանակ կրկին քննարկման դրվեց 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։

Այս առիթով  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Ներկայացված օրինագիծը լուրջ քննարկումների ճանապարհ է անցել։ Չգիտես ինչու, մեկ էլ տեսնում ես չարախնդացող ես ունենում և մարդկանց այլ կերպ են ներկայացնում, որը չենք ներում, բայց հանդուրժում ենք։ Խոսակցություններ են գնում, որ Հանրապատեկանը չի ուզում, որ նախագիծն ընդունվի, սակայն ՀՀԿ-ն ոչինչ չունի թաքցնելու»:

Ավելի ուշ նախագծի քվեարկությունը կրկին հետաձգվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում