Ազատ Արշակյան. ԲՀԿ-ն ամեն ինչ արեց իր ձայները կորցնելու համար

Երեւանի ավագանու ընտրություններում կհաղթի ՀՀԿ-ն՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

«ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն այն կուսակցություններն են, որոնք ունեն բավականաչափ ռեսուրսներ եւ համապատասխան փորձ Երեւանի ավագանու ընտրություններում հաջողության հասնելու համար»,-ասաց նա և հավելեց, որ ամեն դեպքում ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերն ունի Տարոն Մարգարյանը:

Արշակյանը նշեց, որ մեծ հնարավորություն կունենար հատկապես ԲՀԿ-ն, սակայն այդ կուսակցությունն ամեն ինչ արեց իր իսկ ձայները կորցնելու համար: «ԲՀԿ-ի առաջին սխալն այն է, որ ցուցակի առաջին համարում Վարդան Օսկանյանն է, ով «վերացնում» է կուսակցության ձաները: ԲՀԿ-ն ձայներ ունի, բայց Օսկանյանը չունի»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ ժողովուրդը Վարդան Օսկանյանի օգտին չի քվեարկի:

Խոսելով ՀԱԿ-ի թեկնածուի մասին՝ Արշակյանը նշեց, որ հարգում է Վահագն Խաչատրյանին, սակայն սա նրա տեղը չէ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում