Ստեփան Շաքարյանը թավջութակահարուհուն դիվանագետ որակեց
Նմանատիպ
Ճանաչված կոմպոզիտոր, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Ստեփան Շաքարյանը «թավջութակի թագուհի» բնորոշումը ստացած Մեդեա Աբրահամյանի մասին ժամանակին ասել է, թե բարձր է գնահատում այն արվեստագետներին, որոնց հայրենասիրությունը հենվում է կառուցողական սկզբունքների վրա, եւ այդ առումով Մեդեա Աբրահամյանը դիվանագետ է, ինչպես Մաշտոցն ու Կոմիտասը:
«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորը շեշտեց, որ ճանաչված թավջութակահարուհին ոչ միայն բարձրակարգ երաժիշտ է, այլեւ հրաշալի մարդ: Դրա համար էլ իրենց ընկերությունը վաղուց հատել է կես դարի սահմանը:
«Ուրախ եմ, որ 50-ական թվականներից մինչ օրս ընկերություն ենք անում ես ու Մեդեան: Նրա հետ ծանոթացա այն տարիներին, երբ ինքը դարձավ դափնեկիր, ես ուղղակի հիացած էի իր արվեստով»,- հավելեց Ստեփան Շաքարյանը: Նա նաեւ ափսոսանք հայտնեց, որ ի տարբերություն Մեդեա Աբրահամյանի՝ այսօր շատ երաժիշտ կատարողներ համարյա չեն քարոզում հայ կոմպոզիտորներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում