Ալեքսանդր Դոմագարովը հայտարարել է Մոսսովետի թատրոնից հեռանալու մասին

Ալեքսանդր Դոմագարովը հայտարարել է Մոսսովետի թատրոնից հեռանալու մասին

Ռուս դերասան Ալեքսանդր Դոմոգարովը հայտարարել է, որ դիմում է գրել Մոսսովետի անվան պետական ակադեմիական թատրոնից հեռանալու մասին։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Քանի որ ինձ հանել են բոլոր ներկայացումներից, ի ուրախություն իմ բոլոր «գործընկերների», դիմում եմ գրել։ Այն դեռ ստորագրված չէ, հարգելի գործընկերներ, բայց այն կստորագրվի՝ անգամ իրավաբանորեն»,- գրել է Դոմոգարովը։

Դերասանն ընդգծեց, որ նա կկատարի բոլոր պայմանավորվածությունները թատրոնի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում