Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում, թե որ քաղաքական ուժին իր ձայնը կտա

Ինչպես հայտնում է Tert.am ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում, թե առաջիկա ընտրություններին քաղաքական որ ուժի համար է քվեարկելու:  

ՀԱԿ-ի հետ ակնհայտ տարաձայնություններ ունեցող Նիկոլ Փաշինյանը, ով հրավիրված չէր դաշինքի՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վերափոխման օրակարգով հիմնադիր համագումարին, միացել էր Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասել էր.«Մենք հրավիրել էինք այն քաղաքական ուժերին և այն քաղաքական գործիչներին, ովքեր սերտ համագործակցության մեջ են գտնվում մեզ հետ և պատրաստ են համագործակցել ՀԱԿ կուսակցության հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում