Վարդան Օսկանյան. Բարեգործությամբ երկիր չես պահի

«Վաղը, եթե անգամ ՕԵԿ-ը հանդես գա ընդդիմադիր դիրքերից, ես անձամբ չեմ ասի’ դուք ժամանակին այսպես եք արել, այսպես եք ասել: Պետք է հասկանալ, որ կոալիցիայում նրանք դեմ քվեարկեն, թե’ ոչ, բան չի փոխվի: Այլ ուժի կողմից կա մեծամասնություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Ըստ պատգամավորի, ԲՀԿ-ի գործունեությանը գնահատական պետք է տալ միայն վերջին տարվա կտրվածքով, այն պահից, երբ խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն փոխեց իր քաղաքական կուրսն ու դուրս եկավ կոալիցիայից:
«Քաղաքականության մեջ երկու ուժերի՝ իրարից բաժանվելն ու հետագայում իրար քննադատելը նորմալ երևույթ է:

Այսօր ԲՀԿ-ն հանդես է գալիս այլ տեսակետներով’ այլընտրանքային, իսկ ինձ հարցնեք’ ընդդիմադիր: Եկեք չվախենանք ընդդիմություն բառից: Ընդդիմությունը ուզում է ինչ-որ բան անել երկրի իրավիճակի լավացման համար»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում բավականին զգույշ է զբաղվում բարեգործությամբ, որ մարդու արած բարեգործությունը հանկարծ չդիտվի որպես ընտրակաշառք:

«Հաճախ է լինում, որ քարոզչության ընթացքում մարդիկ մոտենում են, օգնություն խնդրում: Գագիկ Ծառուկյանը խոստանում է, որ կօգնի հիմնադրամի միջոցով միայն թե’ ընտրություններից հետո: Բայց հիմա, որ մթերման օրը համընկնում է ընտրությունների հետ’ մարդն ի՞նչ անի»,- ասաց Վարդան Օսկանյանն ու հավելեց` «բարեգործությամբ երկիր չես պահի, այն պետք է պահել քաղաքականությամբ, իսկ ես քաղաքական գործիչ եմ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում