Ալեքսանդր Խաչատրյանը, Արտաշես Ղազանչյանը, Անի Պետրոսյանը, Վիվյեն Բաստաջյանը, Արմեն ՄԱրգարյանը և այլք՝ «Ճակատագրի պատասխանը» հեռուստանովելում

Ալեքսանդր Խաչատրյանը, Արտաշես Ղազանչյանը, Անի Պետրոսյանը, Վիվյեն Բաստաջյանը, Արմեն ՄԱրգարյանը և այլք՝ «Ճակատագրի պատասխանը» հեռուստանովելում

«Ճակատագրի պատասխանը». հենց այսպես է կոչվում Առաջին ալիքի նոր հեռուստանովելը, որը եթերում կլինի այսօրվանից: Այն պատմում է Եվրոպայում մեծ հաջողությունների հասած հայ երիտասարդ գիտնական Լևոնի մասին, ով իրեն հաջողակ մարդ է համարում և չի պատկերացնում իր կյանքը Հայաստանում:

Սակայն ճակատագրական մի օր ամեն ինչ գլխիվայր է շրջվում. Լևոնին արտաքսում են արդեն հարազատ դարձած օտար երկրից, և նա ստիպված է վերադառնալ Հայաստան, ուր ոտք չի դրել 18 տարի: Սակայն Լևոնի կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, և նա օր օրի ավելի շատ է սիրում իր երկիրը:

Նկարահանվել են Արտաշես Ղազանչյանը, Անի Պետրոսյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը և այլք:

Սկզբնաղբյուր՝ Aysor.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում