«Ժխտման ճարտարապետները». Փաստավավերագրական ֆիլմ՝ հիմնված պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա

«Ժխտման ճարտարապետները». Փաստավավերագրական ֆիլմ՝ հիմնված պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա

«Սուպերմենի» հեռուստատեսային տարբերակի գլխավոր դերակատար Դիք Քեյնը և Մոնթել Վիլիամսը հանրությանն են ներկայացրել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որի առանցքում է նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գիծը:

Ֆիլմի ստեղծագործական թիմի վստահեցմամբ՝ սա աշխարհի ամենառազմականացված սահմաններից է: 1993 թվականին հայտարարված հրադադարի օրվանից լայնորեն ականապատված և երկու կողմերի դիպուկահարների հսկողության տակ գտնվող այս տարածքը քրիստոնյաների և մուսուլմանների, հայերի և թուրքերի, անցած և ապագա ցեղասպանության միջև եղած դարավոր անդունդի վկայությունն է:

Ֆիլմը ներկայացնում է փաստեր, թե ինչպես է Հայոց ցեղասպանության ժխտումը աշխարհի տարբեր երկրներում քաջալերել ուրիշներին նույն հանցանքը գործելու: Եվ այդ ամենը շարունակվում է մինչ այսօր:

«Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են մի շարք փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ:

Ֆիլմը կենտրոնանում է ցեղասպանության ժխտման քայքայիչ, սերունդներով փոխանցվող ազդեցության վրա:

Սկզբնաղբյուր՝ Aysor.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում