Սանկտ-Պետերբուրգում կցուցադրվի Եկատերինա II-ի ծովային համազգեստը

Սանկտ-Պետերբուրգում կցուցադրվի Եկատերինա II-ի ծովային համազգեստը

Սանկտ-Պետերբուրգի կենտրոնական ռազմածովային թանգարանում կբացվի «Կինը և ծովը» ցուցադրությունը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Ցուցադրության կենտրոնական ցուցանմուշը կլինի Եկատերինա II-ի ծովային համազգեստը»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության լրատվական բաժնից: Նշվում է նաև, որ Ռուսաստանում առաջադեմ հասարակությանը միշտ հուզել են կանանց իրավունքները, այդ թվում՝ մասնագիտական ինքնորոշումը:

Ցուցահանդեսի ժամանակ, որ նվիրված է Կանանց միջազգային օրվան, կներկայացվեն գեղարվեստական ստեղծագործություններ, նավատեսակներ, անձնական իրար, համազգեստի նմուշներ, լուսանկարներ, փաստաթղթեր, արձաններ, պարգևներ և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում