Երեւանի ավագանու ԲՀԿ-ական թեկնածուի դեմ քրգործ է հարուցվել

«Ժամանակ» թերթի Վայոց ձորի աղբյուրների փոխանցմամբ՝ Վայոց ձորի նախկին մարզպետ, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքը:

«Փաստի առթիվ արդեն քրգործ է հարուցվել:

Մեր աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի հափշտակության շուրջ 10 միլիոն դրամի յուրացումը…»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում