Միշտ ցանկացել եմ հանդես գալ նման ձևաչափով. Արման Մարգարյանը Առաջինի եթերում կլինի նոր նախագծով

Միշտ ցանկացել եմ հանդես գալ նման ձևաչափով. Արման Մարգարյանը Առաջինի եթերում կլինի նոր նախագծով

Մարտի 10-ից Առաջին ալիքի եթերում կմեկնարկի «Վինիլ» երաժշտական-ժամանցային հաղորդումը, որի միջոցով հաղորդավար Արման Մարգարյանը հեռուստադիտողին կներկայացնի աշխարհի տաղանդավոր երաժիշտներին, ինչպես նաև այն հայերին, ովքեր իրենց գործունեությամբ ուրույն ներդրում են ունեցել երաժշտության բնագավառում:

«Քանի որ ինքս երաժշտասեր եմ, միշտ ցանկացել եմ հանդես գալ նման ձևաչափով և ներկայացնել հեռուստադիտողին այս ոլորտի նորություններն ու հետաքրքիր պատմությունները: Անհամբեր սպասում եմ հեռուստադիտողների արձագանքին», – նկատեց Արման Մարգարյանը:

Հաղորդման ընթացքում անդրադարձ կկատարվի նաև Հայաստանում տեղի ունեցող երաժշտական իրադարձություններին, աշխարհի լավագույն երաժշտական փառատոններին և համերգներին:

Նորովի հանդես կգան արդեն հայտնի և սիրված արտիստները, իսկ երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն կունենան ելույթ ունենալ հեռուտադիտողների առջև:

Հաղորդման ընթացքում տեղի ունեցած բոլոր կատարումները լինելու են բացառապես կենդանի հնչողությամբ:

Սկզբնաղբյուր՝ Aysor.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում