«Ժառանգություն»-ը «բրոնյա» է արել Ազատության հրապարակը

«Ժողովուրդ»-ը գրում է. «Տևական դադարից հետո այսօր հանրահավաք է անցկացնելու Հայ ազգային կոնգրեսը։ Հանրահավաքին նախատեսված է նաև ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Սա 2013թ. ՀԱԿ առաջին հանրահավաքն է: Ի դեպ, Ազատության հրապարակում այս և հետընտրական օրերին հանրահավաք անցկացնելը դժվար գործ է. Բանն այն է, որ ներկայացված իրազեկումներով Ազատության հրապարակը «բրոնյա» է արել «Ժառանգություն» կուսակցությունը. նրանք մայիսի 18-23-ն անընդմեջ հանրահավաքների իրազեկումներ են ներկայացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում