Որտեղ են Գուրգեն Արսենյանի ինքնաթիռները

«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած իր հայտարարագրում որպես շարժական գույք նշել է 2003թ. արտադրության «Zenair CH 701 Stol» մակնիշի երկու ինքնաթիռ: Սակայն ուսումնասիրելով պատգամավորի’ մեկ ամիս առաջ ներկայացրած հայտարարագիրը’«Ժողովուրդը» նկատել է, որ ինքնաթիռները չկան: Բայց եթե վաճառված լինեին, դրա դիմաց ստացված եկամուտը պիտի հայտարարագրվեր: Հարցին, թե որտեղ են ինքնաթիռները, Գ. Արսենյանը պատասխանել է. «Չկան, քանի որ ԱԺ ընտրություններից առաջ այդ երկու ինքնաթիռները ևս նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում